Ռեալը ՉԼ-ի եզրափակչից հետո կներկայացնի Էրիկսենին

13:14 21.05.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակչից հետո կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Այս մասին գրում է El Chiringuito-ն:

Նախկինում նշվում էր, որ 27-ամյա խաղացողը համաձայնության է եկել մադրիդյան ակումբի հետ անձնական պայմանագրի հարցում: Դանիացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին: «Տոտենհեմի» մրցակիցը կլինի «Լիվերպուլը»:

Share |

Լրահոս

Loading...