Անակնկալ զարգացումներ. Ինձագին Յուվենտուսը գլխավորելու ճանապարհին է

10:40 21.05.2019

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մոտ է Թուրինի «Յուվենտուսը» գլխավորելուն:

Sky Sport Italia-ն հաղորդում է, որ մարզիչը երեկ հանդիպում է ունեցել թուրինյան ակումբի ղեկավարության հետ: Լրատվամիջոցը նշում է, որ սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ զրույցը հաջող է անցել ու 43-ամյա մասնագետը տվել է իր համաձայնությունը՝ «ծեր սինյորան» գլխավորելու:

Ինձագիի պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Այս մրցաշրջանում նա հռոմեական ակումբի հետ դարձել է Իտալիայի գավաթակիր:

Բացի Ինձագիից, «Յուվենտուսում» դիտարկում են նաև Մաուրիցիո Սարիի տարբերակը: «Չելսիի» գլխավոր մարզիչը մրցաշրջանից հետո կարող է հեռացվել՝ իր տեղը զիջելով «Դերբին» գլխավորող Ֆրենկ Լեմպարդին:

Share |

Լրահոս

Loading...