Մրցակիցներին սարսափի մեջ պահողը. Տիգրան Բարսեղյանը կրկին տուրի խորհրդանշական հավաքականում է

17:35 21.05.2019

11-րդ տուրով ավարտվել է Ղազախստանի առաջնության առաջին շրջանը: Sports.kz կայքը ավանդույթի համաձայն շարունակում է Ղազախստանի առաջնության յուրաքանչյուր տուրից հետո ներկայացնել խորհրդանշական հավաքականը:

Այդ տուրում Տիգրան Բարսեղյանի «Կայսարը» 2-1 հաշվով հաղթեց «Օկժետպեսին»: Բարսեղյանը կրկին փայլեց խփած գոլով: Արդյունքում, նա նորից հայտնվել է խորհրդանշական հավաքականում:

Կայքը Տիգրանի մասին գրում է.

«Տիգրանը շարունակում է սարսափ տարածել «գայլերի» մրցակիցների վրա: Կոկշետաուում կրկին ամենաարդյունավետներից մեկն էր խաղադաշտում. անձամբ գոլ խփեց ու շատ պահեր ստեղծեց թիմակիցների համար»:

Share |

Լրահոս

Loading...