Վարանն ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

23:40 21.05.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը որոշել է շարունակել ելույթները «սերուցքայինների» կազմում։

Այս մասին Վարանն ասել է Marca-ին տված հարցազրույցում։

«Հաջորդ մրցաշրջանում մտադիր եմ խաղալ «Ռեալում»։ Համոզված եմ՝ մեզ շատ էմոցիոնալ պահեր են սպասվում։ Ավարտված մրցաշրջանում մենք պայքարում էինք, սակայն կարևորագույն պահերին չէր բավարարում խաղային կայծը։ Ինձ չհաջողվեց լավագույն խաղս ցուցադրել, բայց դուք դեռ կտեսնեք լավագույն Վարանին»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ 26-ամյա պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»։ Ընդ որում, իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Ռեալը» տեղեկացրել է, որ պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից միայն նրա հրաժարագինը՝ 500 միլիոն եվրո, ստանալու դեպքում։

Share |

Լրահոս

Loading...