Բերնարդու Սիլվան դեռևս չի հավաքել տոնածառը (լուսանկար)

10:54 22.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան մինչև հիմա չի հավաքել ամանորյա տոնածառը:

Պորտուգալացին կարծում է, որ այն իր ակումբին օգնեց երեք տիտղոս նվաճել ավարտված մրցաշրջանում:

Հիշեցնենք` Բերնարդու Սիլվան ավելի վաղ երկրպագուների վարկածով ճանաչվել էր թիմի` ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը: Պորտուգալացի կիսապաշտպանի օգտին ավելի քան 62 հազար երկրպագու էր քվեարկել. ինչը կազմել է ընդհանուր ձայների 48%-ը:

Բացի Սիլվայից, այդ մրցանակին հավակնում էին նաև կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը և հարձակվող Սերխիո Ագուերոն:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանն անգլիական Պրեմիեր-լիգայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Սիթին» տղամարդկանց անգլիական առաջին թիմն է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում երեք տնային մրցաշարում հաղթել է: 2007 թվականին «Արսենալի» կանանց թիմը դարձել էր ԱՊԼ-ի, ԱՊԼ-ի Գավաթի և Անգլիայի Գավաթի հաղթող:

Share |

Լրահոս

Loading...