Ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

10:41 22.05.2019

Ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի և մարզիչ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է Ռումինիա՝ մասնակցելու Գալաց քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով:

Մրցավայր են մեկնել 46 կգ քաշային Խաչատուր Մանուկյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 57 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Գոռ Մխիթարյանը, 63 կգ քաշային Կարապետ Բալագոզյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Կամո Բեգյանն ու գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Share |

Լրահոս

Loading...