Կոնտեն նախնական պայմանագիր է կնքել Ինտերի հետ

11:18 22.05.2019

Անտոնիո Կոնտեն կդառնա «Ինտերի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին:

Աղբյուրի փոխանցմամբ, 49-ամյա մասնագետն «Ինտերի» հետ նախնական պայմանագիր է կնքել, ըստ որի Կոնտեի տարեկան աշխատավարձը 10 մլն եվրո կկազմի:

Հաղորդվում է, որ պաշտոնական համաձայնագիրը, որի ժամկետները չեն հաղորդվում, կստորագրվի մայիսի 28-ին:

Հիշեցնենք` Կոնտեի վերջին ակումբը եղել է «Չելսին», որը նա գլխավորել էր 2016 թվականի ամռանն ու առաջին իսկ մրցաշրջանում թիմի հետ հաղթել Անգլիայի առաջնությունում: Սակայն մեկ տարի անց նա հեռացվել է:

«Ինտերը», վաստակելով 66 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Վերջին տուրում «Ինտերը» 1:4 հաշվով պարտվել է «Նապոլիին»:

Share |

Լրահոս

Loading...