Առաջին խումբ. Լավագույն ռմբարկուն նորից գոլ է խփել, Երևանը` կամային հաղթանակ տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)

13:31 22.05.2019

Մայիսի 20-ին և 21-ին կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 30-րդ տուրի հանդիպումները:

Առաջատար «Յունիոր Սևանը» հյուրընկալվել է «Փյունիկ-2»-ի կողմից և 2 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը: Հյուրերի կազմում խփած գոլերով աչքի են ընկել Արմեն Ավագյանն ու Արեգ Ազատյանը:

Այս հաղթանակի շնորհիվ Արմեն Սանամյանի սաներն առաջնության ավարտից 3 տուր առաջ 74 միավորով գլխավորում են Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկ-2»-ը 30 միավորով գտնվում է 9-րդ տեղում:

«Փյունիկ-2»-«Յունիոր Սևան»` 0:2 

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլերը՝ Արմեն Ավագյան (17՛), Արեգ Ազատյան (66՛)

Տուրի մյուս խաղում «Երևանը» Ձորաղբյուրի մարզաբազայում մրցել է «Արարատ-2»-ի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ տարել: Առաջին կեսից հետո 0:2 հաշվով պարտվելուց հետո «Երևանի» խաղացողները երկրորդ կեսում կարողացել են երեք գոլ ուղարկել մրցակցի դարպասն ու կարևոր 3 միավոր վաստակել:

Այս հաղթանակից հետո երկրորդ տեղում ընթացող «Երևանը» 65 միավոր է վաստակել, իսկ թիմի ու առաջնության լավագույն ռմբարկու Ստանիսլավ Եֆիմովն իր գոլերի թիվը հասցրել է 42-ի:

«Արարատ-2»-«Երևան»` 2:3 

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Կարեն Շիրխանյան (11՛), Սարգիս Մեթոյան (43՛) - Վա Շիբանգ Իլունգա Կիյա Արիստոտե (60՛, 77՛), Ստանիսլավ Եֆիմով (88՛)


«Բանանց-2»-ը վստահ հաղթանակ է տարել Կապանում` 3:0 հաշվով առավելության հասնելով «Գանձասար-Կապան-2»-ի նկատմամբ:

Երևանյան թիմի կազմում գոլեր են հեղինակել Աբրահամ Պորտուգալյանը և Տիգրան Այունցը, ևս մեկ գոլ էլ կապանցիների դարպասում հայտնվել է ինքնագոլի արդյունքում:

Այս հաղթանակի շնորհիվ «Բանանց-2»-ը 58 միավոր է վաստակել ու Առաջին խմբի մրցաշարային այուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Գանձասար-Կապան-2»-«Բանանց-2»`0:3 

Կապան, «Գանձասար» մարզաբազա

Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Գոլերը՝ Արկադի Սաֆարյան (13՛- ինքնագոլ), Աբրահամ Պորտուգալյան (45+1՛), Տիգրան Այունց (69՛)

Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է «Բանանց-3»-«Արարատ-Արմենիա-2» խաղում: Թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասները (0:0):

«Արարատ-Արմենիան» այս պահին 55 միավորով գտնվում է 4-րդ տեղում, իսկ «Բանանց-3»-ը 33 միավորով 8-րդն է:

«Բանանց-3»-«Արարատ-Արմենիա-2»` 0:0

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան


30-րդ տուրի ևս մեկ հանդիպում կայացել է Գյումրիում: «Շիրակ-2»-ը «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Ալաշկերտ-2»-ին և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Գյումրեցիների կազմում միակ ու հաղթական գոլը հեղինակել է Վրեժ Թորոսյանն` աչքի ընկնելով խաղի 80-րդ րոպեին:

«Շիրակ-2»-ն այս հաղթանակից հետո 37 միավոր ունի իր ակտիվում ու գտնվում է 7-րդ տեղում: 6-րդ տեղում գտնվող «Ալաշկերտ-2»-ը 52 միավոր ունի:

«Շիրակ-2»-«Ալաշկերտ-2»` 1:0

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտուշ Քերոբյան

Գոլը՝ Վրեժ Թորոսյան (80՛)

Առաջին խմբի առաջնության 30-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի`

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Յունիոր Սևան 30 23 5 2 81 23 74
2.  Երևան 30 21 2 7 102 44 65
3.  Բանանց-2 29 17 7 5 55 28 58
4.  Արարատ-Արմենիա-2 29 16 7 6 62 35 55
5.  Լոկոմոտիվ 30 16 5 9 58 33 53
6.  Ալաշկերտ-2 31 14 10 7 60 37 52
7.  Շիրակ-2 31 11 4 16 37 50 37
8.  Բանանց-3 30 9 6 15 35 50 33
9.  Փյունիկ-2 29 8 6 15 36 53 30
10.  Գանձասար-Կապան-2 30 7 6 17 43 77 27
11.  Արարատ-2 30 5 7 18 38 86 22
12.  Էրեբունի 33 1 1 31 12 103 4

 

Share |

Լրահոս

Loading...