Ինչու են Արսենալի երկրպագուներն Ազարին ու Կանտեին «հայ դարձրել»

16:09 22.05.2019

«Արսենալի» երկրպագուները կատակել են, որ ֆուտբոլիստներ Էդեն Ազարն ու Ն՛Գոլո Կանտեն հայ են` ցանկանալով այնպես անել, որ «Չելսիի» աստղերը բաց թողնեն Եվրոպա լիգայի` Բաքվում կայանալիք եզրափակիչը:

Հաջորդ շաբաթ «Չելսին» կմրցի «Արսենալի» հետ, իսկ «զինագործներն» ինչպես հայտնի է` Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն առանց Հենրիխ Մխիթարյանի:

«Արսենալի» երկրպագուները «Թվիթերում» գրառումներ են կատարել` կատակելով, որ «Չելսիի» աստղեր Ազարն ու Կանտեն ևս հայ են:

«Հայաստանը հիանալի երկիր է: Մի անգամ այնտեղ էի արձակուրդներին ու այնտեղ հանդիպեցի Էդեն Ազարին և Ն՛Գոլո Կանտեին. նրանք երկուսն էլ այցելել էին իրենց տատիկներին»,- գրել է օգտատերերից մեկը:

«Լսել եմ` Կեպան ԴՆԹ թեստ է հանձնել. պարզվել է` նա 62 տոկոսով հայ է»,- կատակել է մեկ այլ օգտատեր:

Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Լսել եմ` Քիմ Քարդաշյանը Կանտեի կնքամայրն է: Ճ՞իշտ է»:

«Ժիրուն և Լուիսը ևս այնտեղ բարեկամներ ունեն: Հաճախ են այցելում Հայաստան»,- կատակել է «Արսենալի» երկրպագուներից մեկը:

«Ազարն իր մայրիկի կողմից հայ է»,- գրել է մեկ այլ օգտատեր:

 

 

Share |

Լրահոս

Loading...