Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը

12:26 22.05.2019

Միլանի «Ինտերն» իր պաշտոնական կայքում լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով տնային մարզաշապիկը, որով թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

Այն ստեղծված է ակումբի համար ավանդական` կապույտ և սև գույներով: 

«Ինտերի» տեխնիկական հովանավորն ամերիկյան Nike ընկերությունն է:

«Ինտերն» Ա Սերիայի ավարտից մեկ տուր առաջ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու «Միլանին» շրջանցում է ընդամենը մեկ միավորով: Վերջին` 38-րդ տուրում, «Ինտերը» տանը կմրցի «Էմպոլիի» հետ:

 

Share |

Լրահոս

Loading...