Մանչեսթեր Սիթին և Մանչեսթեր Յունայթեդը կպայքարեն Իսկոյի համար

11:42 22.05.2019

«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» պատրաստ են կիսապաշտպանին բաց թողնել 120 մլն եվրոյի դիմաց: Իսկոյի ծառայություններով, բացի անգլիական ակումբներից, հետաքրքրված է նաև ՊՍԺ-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 27-ամյա կիսապաշտպանին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում նրան չի տեսնում թիմի հիմնական կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: 

Share |

Լրահոս

Loading...