Լյովը տեր Շտեգենին և Կրոսին չի հրավիրել Գերմանիայի հավաքական` Եվրո-2020-ի խաղերին

17:40 22.05.2019

Գերմանիայի հավաքականը «Թվիթերում» ներկայացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի հայտացուցակը:

Հունիսի 8-ին թիմը հյուրընկալվելիս կմրցի Բելառուսի հետ, իսկ հունիսի 11-ին սեփական հարկի տակ կընդունի Էստոնիային:

Թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հավաքական չի հրավիրել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, որը վերջերս ծնկի վնասվածք էր ստացել, ինչպես նաև «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին:

Դարպասապահներ. Բերնդ Լենո («Արսենալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Քևին Տրապ («Այնտրախտ»)

Պաշտպաններ. Մաթիաս Գինտեր («Բորուսիա» Մ.), Մարցել Հալստենբերգ, Լուկաս Կլոստերման (երկուսն էլ` «ՌԲ Լայպցիգ»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Տիլո Կերեր (ՊՍԺ), Նիկո Շուլց («Բորուսիա Դ.»), Նիկլաս Շտարկ («Հերտա»), Նիկլաս Զյուլե («Բավարիա»), Ջոնաթան Տա  («Բայեր»),

Կիսապաշտպաններ և հարձակվողներ. Յուլիան Բրանդ, Կայ Հավերց (երկուսն էլ` «Բայեր»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Ջոշուա Կիմիխ (բոլորը`«Բավարիա»), Իլկայ Գյունդողան, Լերոյ Սանե (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Մարկո Ռոյս («Բորուսիա» Դ.), Թիմո Վերներ («ՌԲ Լայպցիգ»):

Share |

Լրահոս

Loading...