ԵԼ-ի եզրափակիչը չպետք է կայանար Բաքվում. Կոսյելնին` Մխիթարյանի մասին

12:19 22.05.2019

«Արսենալի» պաշտպան Լորան Կոսյելնին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելու որոշումը:

«Ես այնքան էլ գոհ չեմ: Պետք է նրան այստեղ թողնենք, քանի որ նա չի կարող մասնակցել եզրափակիչ խաղին: Կարծում եմ` ՈւԵՖԱ-ում պետք է իմանան տարատեսակ խնդիրների մասին, որոնք կարող են ծագել երկրում տիրող քաղաքական իրադրությունների պատճառով:

Երբ մի երկիրը խնդիր ունի մյուսի հետ, նրանք չպետք է այդ երկրում եզրափակիչ անցկացնեն: Մեզ համար այս որոշումը դժվար է, քանի որ կցանկանայինք, որ Միկին մեզ հետ լիներ: Նա կարևոր խաղացող է մեզ համար»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:

«Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...