Խիմկիի հայ ֆուտբոլիստները հրավիրվել են Ռուսաստանի ուսանողական հավաքական

12:52 22.05.2019

«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանն ու դարպասապահ Վյաչեսլավ Գրիոգրյանն ընդգրկվել են Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում` 30-րդ Համաշխարհային Ունիվերսիադային մասնակցելու համար:

Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Ունիվերսիադայի ֆուտբոլային մրցաշարը կանցկացվի հուլիսի 2-ից 14-ն իտալական Նեապոլ քաղաքում:

Հիշեցնենք` Գրիգորյանն արդեն մասնակցել է անցած տարի Թայբեյում կայացած Ունիվերսիադային, որտեղ ռուսները 6-րդ տեղն են զբաղեցրել:

Share |

Լրահոս

Loading...