Բարսելոնան երկու թեկնածուի է դիտարկում` որպես Սուարեսին փոխարինող

17:00 22.05.2019

«Բարսելոնան» շարունակում է ֆուտբոլիստների փնտրել, ովքեր կարող են փոխարինել հարձակվող Լուիս Սուարեսին, որի համար այս պահին թիմում չկա այլընտրանքային տարբերակ:

Mundo Deportivo-ի տեղեկություններով, կատալոնական ակումբի ուշադրությունը գրավել են «Լիվերպուլի» 24-ամյա ֆուտբոլիստ Դիվոկ Օրիգին և «Տոտենհեմի» 34-ամյա խաղացող Ֆերնանդո Լյորենտեն, ովքեր հաջող են հանդես եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում` օգնելով իրենց թիմերին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ:

Կապտանռնագույնների ղեկավարները կարծում են, որ ամռանը պետք է հզոր ֆուտբոլիստի ձեռք բերեն, որն ունակ կլինի ազդել խաղի ելքի վրա փոխարինման մտնելուց հետո:

Հարկ է նշել, որ Լյորենտեի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ շուտով կավարտվի, ինչի արդյունքում նա «Բարսելոնային» կարող է բաժին հասնել անվճար:

Ընդ որում նոր հարձակվողի գնումը ոչ մի կերպ չի ազդի կապտանռնագույնների` «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մտադրության վրա: Կատալոնացիների մարզչական շտաբը Գրիզմանին չի դիտարկում որպես Սուարեսին փոխարինող:

Share |

Լրահոս

Loading...