Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ. հայտնի է, թե ինչ մարզաշապիկներով կխաղան Ուրալն ու Լոկոմոտիվը

13:00 22.05.2019

Հայտնի է, թե ինչ մարզաշապիկներով կխաղան «Լոկոմոտիվն» ու «Ուրալը» Ռուսաստանի Գավաթի եզրափակչում:

Մոսկովյան թիմը հանդես կգա կարմիր, իսկ ուրալյան ակումբի ֆուտբոլիստները` սպիտակ մարզաշապիկներով:

Հանդիպումը կկայանա այսօր` մայիսի 22-ին, «Սամարա Արենա» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:

Ռուսաստանի Գավաթի կիսաեզրափակչում «Լոկոմոտիվը» հաղթահարեց «Ռոստովի» արգելքը, իսկ «Ուրալը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, երկու խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց Տուլայի «Արսենալից»:

 

Share |

Լրահոս

Loading...