ԱՊԼ-ի 10 ամենաարագ ֆուտբոլիստները. Տասնյակում նաև դարպասապահ կա

14:37 22.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Տիմոտի Ֆոսու-Մենասն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստ:

21-ամյա հոլանդացին, որը վարձավճարով խաղում էր «Ֆուլհեմում», զարգացրել է 35.32 կմ/ժ արագություն: Տվյալները ներկայացնում է Opta Sports-ը:

Տասնյակում է ընդգրկվել նաև «Ֆուլհեմի» դարպասապահ Սերխիո Ռիկոն, որը զարգացրել է 35.01 կմ/ժ արագություն:

1. Տիմոտի Ֆոսու-Մենսա - 35.32 կմ/ժ

2. Կայլ Ուոքեր - 35.27

3. Ռուբեն Վինագրե - 35.20

4. Լերոյ Սանե - 35.18

5. Դեանդրե Յեդլին - 35.17

6. Ժերար Դելոֆեու - 35.13

7. Ֆելիպե Անդերսոն - 35.11

8. Դիվոկ Օրիգի - 35.04

9. Սերխիո Ռիկո - 35.01

10. Պատրիկ վան Անհոլտ - 34.96

Share |

Լրահոս

Loading...