Բերեզովսկի․ Լավ չէ, որ քաղաքականությունը խառնում են ֆուտբոլի հետ

22:46 22.05.2019

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ ազգային ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալի» կազմում Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու թեմայի շուրջ։

«Շատ եմ ցավում։ Հենրիխի համար սա կարող էր լինել Եվրոպա լիգայի հերթական եզրափակիչը, մանավանդ, որ նա այդքան լավ էր մասնակցել նախանցյալ տարվա եզրափակչին։ Սակայն քաղաքականությունը խառնում են ֆուտբոլի հետ, և կարծում եմ՝ դա լավ չէ։

Չգիտեմ՝ կա՞ ՈւԵՖԱ-ի մեղավորությունը։ Երաշխիքներ տվել են, բայց այստեղ հարցն այդ երկրում Մխիթարյանի ավնտանգությունն է։ «Արսենալի» ղեկավարությունն ընդառաջել է և որոշել՝ այսպես ավելի լավ կլինի։ Ինչպե՞ս այս որոշումը կազդի Հենրիխի վրա։ Հավանաբար, ավելի հեշտ կլինի զանգահարել նրան և իմանալ պատասխանը։ Ինձ համար բարդ է կռահել»,- Բերեզովսկու խոսքը մեջբերել է Matchtv.ru-ն։

Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։

Share |

Լրահոս

Loading...