Բարձրագույն խումբ. 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

22:13 22.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 34-րդ տուրը:

Երևի թե, մրցաշրջանի ամենասկանդալային ու լարված տուրը: Բարձրագույն խմբում պայքարն էլ ավելի թեժացավ թե՜ խաղադաշտում, թե՜ դրանից դուրս:

Առաջատար «Փյունիկը» կարևոր միավորներ կորցեց «Լոռիի» հետ արտագնա խաղում: Վանաձորյան ակումբի հարձակվող Ջոնել Դեսիրեն երկու գոլ խփեց: Մրցավար Արտակ Սիմոնյանի «ջանքերով» այս հանդիպման մասին մինչ օրս խոսվում և տարատեսակ պաշտոնական հայտարարություններ են անում Բարձրագույն խմբի ակումբները:

Չեմպիոն «Ալաշկերտն» էլ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Արցախի» հետ, իսկ չեմպիոնության մյուս հավակնորդ «Արարատ-Արմենիան» Գյումրիում նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին»:

Տուրի խոշոր անակնկալը գրանցվեց «Բանանց»-«Գանձասար-Կապան» խաղում: Կապանյան թիմի ֆուտբոլիստները ջախջախեցին երևանյան թիմին 5-0 հաշվով:

Armsport.am-ը որոշել է 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչել «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Բակար Բալդեին, որն այս խաղում դարձավ դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ընդհանրապես, այդ օրը «Գանձասար-Կապանը» փայլուն ֆուտբոլ խաղաց՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին: Դե իսկ Բալդեի պես արագավազ խաղացողը իրեն լավագույն կերպով դրսևորեց ու թիմակիցների հետ միասին ջախջախեց «Բանանցին»:

Share |

Լրահոս

Loading...