Տեր Շտեգենը բաց կթողնի Իսպանիայի Գավաթի եզրափակիչը

22:51 22.05.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի մասնակցի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Վալենսիայի» հետ եզրափակչին։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա դարպասապահին շարունակում է անհանգստացնել աջ ծնկի վնասվածքը, որից նա լիովին չի ապաքինվել։ Տեր Շտեգենի ապաքինման համար անհրաժեշտ է ևս մի քանի շաբաթ։

Ընթացիկ մրցաշրջանում Մարկ-Անդրե տեր Շտեգենը մասնակցել է 49 հանդիպման, բաց է թողել 43 գնդակ, 23 խաղում նա անառիկ է պահել դարպասը։

Հավելենք, որ «Բարսելոնա»-«Վալենսիա» եզրափակիչը կայանալու է մայիսի 25-ին, Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում։

Share |

Լրահոս

Loading...