Պաշտոնական. Տորգան Ազարը տեղափոխվեց Դորտմունդի Բորուսիա

13:50 22.05.2019

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է Մյունխենգլադբախի «Բորուսայի» կիսապաշտպան Տորգան Ազարի տեղափոխության մասին:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը «իշամեղուների» հետ կնքել է պայմանագիր մինչև 2024 թվականը: Նախկինում նշվում էր, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 մլն եվրո: Այս մասին պաշտոնական տեղեկություններ չկան:

Ազարը Բունդեսլիգայի այս մրցաշրջանի 33 խաղում դարձել է 10 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Երեկ «Բորուսիան» հայտարարել էր «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Նիկո Շուլցի տրանսֆերի մասին:

Share |

Լրահոս

Loading...