Ամռանը Չեխը նոր կարգավիճակով կվերադառնա Չելսի

00:16 22.05.2019

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը որոշել է, թե պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո ինչ գործունեություն է ծավալելու։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Չեխը համաձայնություն է ձեռք բերել նախկին ակումբի՝ «Չելսիի» հետ։ Այս ամռանը Պետրն աշխատանքի կանցնի «Չելսիում»՝ զբաղեցնելով սպորտային տնօրենի պաշտոնը։

Ուշագրավ է, որ կարիերայի վերջին հանդիպումը Չեխն անցկացնելու է հենց «Չելսիի» դեմ․ մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը։

Պետր Չեխը «Չելսիում» հանդես է եկել 2004-2015 թվականներին և այդ ընթացքում նվաճել է 15 տիտղոս։ «Արսենալի» կազմում դարպասապահը դեռևս 3 տիտղոս է նվաճել։

Share |

Լրահոս

Loading...