Սարի․ Եթե իմ ապագան կախված է ԵԼ եզրափակչից, ցանկանում եմ անհապաղ հեռանալ

19:37 22.05.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ լոնդոնյան ակումբում իր ապագան կախված է Եվրոպա լիգայի եզրափակչից։

«Եթե իմ ապագան իսկապես կախված է եզրափակչից, ապա ես ցանկանում եմ անհապաղ հեռանալ։ Չի կարելի 10 ամսվա աշխատանքից հետո որոշում կայացնել 1 խաղի արդյունքով։ Դա ճիշտ չէ, սխալ ճանապարհ է։ Դուք կա՛մ գոհ եք իմ աշխատանքից, կա՛մ ոչ։

Ես ուրախ կլինեմ մնալ Պրեմիեր լիգայում և «Չելսիում»՝ լիգայի մեծագույն ակումբներից մեկում։ Կարծում եմ՝ մենք լավ մրցաշրջան ենք ունեցել՝ չնայած եղել են բազմաթիվ խնդիրներ։ Ամեն դեպքում, առաջնությունում զբաղեցրել ենք երրորդ հորիզոնականը, հասել ենք Լիգայի գավաթի եզրափակիչ, իսկ հիմա Եվրոպա լիգայում հաղթելու հնարավորություն ունենք»,- Սարիի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ եվրագավաթի վճռորոշ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, Բաքի «Օլիմպիական» մարզադաշտում։ 

 
Share |

Լրահոս

Loading...