CNN-ի հաղորդավարն ասել է ինչ անել, որպեսզի ՈւԵՖԱ-ն Բաքվից տեղափոխի ԵԼ եզրափակիչը

01:41 22.05.2019

Բրիտանացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, որը ներկայում աշխատում է ԱՄՆ-ում և վարում է Piers Morgan Tonight հաղորդումը CNN-ի եթերով, ‏կոչ է արել անգլիական «Չելսի» և «Արսենալ» թիմերին բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացումը Բաքվում: Այս մասին գրում է Tert.am-ը։

««Չելսին» նույնպես բազմաթիվ հայ երկրպագուներ ունի, մի՞թե դուք պատրաստվում եք հանդուրժել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակն ու ոչինչ չանել: Եթե երկու թիմն էլ հրաժարվի Բաքվում խաղալուց, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի խաղը», - թվիթերյան իր էջում գրել է հաղորդավարը:

Վերջինս հավելել է. «Մխիթարյանի փոխարեն պատկերացրեք Մեսսիին կամ Ռոնալդուին, կարծո՞ւմ եք` մենք նույնիսկ կքննարկեինք այս հարցը: ՈւԵՖԱ-ն կտեղափոխեր եզրափակիչը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնապես հաստատվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին կայանալիք ԵԼ եզրափակչին:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել նաև, որ Բաքուն հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին:

Share |

Լրահոս

Loading...