Ֆեդերեր․ Այժմ յուրաքանչյուր մրցաշար ինձ համար կարող է լինել վերջինը

20:42 22.05.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է «Ռոլան Գարոս» վերադարձի մասին։

Հիշեցնենք, որ 37-ամյա թենիսիստը բաց է թողել գրունտային գլխավոր մրցաշարի նախորդ 3 խաղարկությունները։

«Այս տարի «Ռոլան Գարոս» վերադարձս չեմ դիտարկում որպես հրաժեշտի հնարավորություն, սակայն այժմ յուրաքանչյուր մրցաշար ինձ համար կարող է լինել վերջինը։ Ցանկանում եմ խաղալ այնպես, ինչպես խաղում էի 10 տարի առաջ․ այդ տեսանկյունից ոչինչ չի փոխվել։

Ուրախ կլինեմ, եթե «Ռոլան Գարոսում» կարողանամ մի քանի լավ հանդիպում անցկացնել և լիարժեք մասնակցել առաջին շաբաթվա խաղերին։ Համենայն դեպս, դրա համար ջանքեր չեմ խնայի։ Մրցումային ցանցը դեռ հայտնի չէ, այնպես որ՝ որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել։

Հաճելի է տեսնել «Ռոլան Գարոսի» երկրպագուներին, որոնց վաղուց չէի տեսել։ Ցանկանում եմ լիարժեք վայելել Փարիզ ժամանումս»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը։

Share |

Լրահոս

Loading...