Յուվենտուսը համաձայնություն է ձեռք բերել Միլինկովիչ-Սավիչի հետ

00:29 22.05.2019

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»։

Ինչպես հաղորդում է հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, թուրինյան ակումբը սերբ ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։ Այժմ «Յուվենտուսին» մնում է համաձայնություն ձեռք բերել «Լացիոյի» հետ։

Սպասվում է, որ բանակցությունները հեշտ չեն ընթանալու, քանի որ «արծիվներն» իրենց ֆուտբոլիստի համար խոշոր գումար են ցանկանում ստանալ։

Սերիա Ա-ի ընթացիկ խաղարկությունում Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...