Սուլշերը Պոգբային ՄՅՈւ-ում պահելու համար նրան ավագ կդարձնի

00:56 22.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Պոլ Պոգբային։

The Times-ը հաղորդում է, որ նորվեգացի մասնագետը պատրաստ է առանձնահատուկ քայլերի դիմել, միայն թե ֆրանսիացին չլքի «կարմիր սատանաների» շարքերը։

Մասնավորապես, Սուլշերը ցանկանում է Պոգբային առաջարկել ավագի թևկապը։ Եթե Պոգբան, այնուամենայնիվ, որոշի հեռանալ, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագը կլինի Էշլի Յանգը։ Նախկինում ավագի թևկապը գրել է Անտոնիո Վալենսիան։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Պոգբան մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում 26-ամյա ֆրանսիացին մասնակցել է 35 հանդիպման, դարձել է 13 գոլի և9 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...