Օզիլը դիմել է ադրբեջանցի երկրպագուներին․ Եղբայրներ և քույրեր, կհանդիպենք Բաքվում

20:58 22.05.2019

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ դիմել է ադրբեջանցի երկրպագուներին։

«Մնաց 7 օր Բաքվի մեծ եզրափակչին։ Իմ ադրբեջանցի եղբայրներ և քույրեր, մենք արեցինք դա՝ մենք եզրափակչում ենք։ Կհանդիպենք Բաքվում»,- սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում ադրբեջաներենով գրել է Օզիլը։

Հիշեցնենք, որ «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։ Օզիլի թիմակից Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու եզրափակիչ խաղին։

Share |

Լրահոս

Loading...