Բարձրագույն խումբը կրկին վերադառնում է Հանրապետական ստադիոն. փոփոխություն ԲԽ-ի խաղացանկում

16:23 22.05.2019

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

35-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին:

Հավելենք, որ այս հանդիպումը «Փյունիկի» համար կլինի վերջինը Բարձրագույն խմբի այս առաջնությունում: «Արարատը» 36-րդ տուրում դեռ պետք է մրցի «Գանձասար-Կապանի» հետ:

 

Share |

Լրահոս

Loading...