Ռակիտիչ. Հարգում եմ Ինտերին, բայց երբեք չեմ մտածել Բարսելոնան լքելու մասին

17:06 22.05.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է Միլանի «Ինտեր» տեղափոխվելու մասին լուրերը.

«Չեմ հասկանում, թե ինչու են ԶԼՄ-ներն իմ անունը կապում «Ինտերի» հետ: Չեմ կարողանում դա հասկանալ: Ես հարգում եմ մյուս ակումբներին, «Ինտերն» էլ հիանալի թիմ ունի, սակայն այժմ գնտվում եմ այնտեղ, որտեղ ցանկանում եմ լինել:

Եթե իմ ծառայություններով հետաքրքրվում են, ապա նշանակում է, որ լավ եմ խաղում: Ես երջանիկ եմ «Բարսելոնայում»: Ընտանիքս նույպես երջանիկ է այստեղ: Հասկանում եմ լրատվամիջոցների հետաքրքրությունը: Հարգում եմ «Ինտերին», սակայն երբեք չեմ մտածել «Բարսելոնան» լքելու մասին»,- խորվաթ խաղացողի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Share |

Լրահոս

Loading...