Ռեալը հետևում է Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակին

14:24 22.05.2019

Մադրիդի «Ռեալը» հետևում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակին:

Մադրիդում դրական են ընդունել 20-ամյա խաղացողի խոսքերը Լիգա-1-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ: «Սերուցքայինները» կարծում են, որ դա առաջին քայլն է հնարավոր տեղափոխության համար: 

L’Équipe-ը տեղեկացնում է, որ «Ռեալ» տեղափոխությունը Մբապեի համար ամենաիրական տարբերակն է: Փարիզյան ակումբը, սակայն, չի ցանկանում բաց թողնել իր առաջատարներից մեկին ու կդիտարկի նվազագույնը 250 մլն եվրո կամ ավելի արժողությամբ առաջարկներ:

Մբապեն ՊՍԺ-ի կազմը համալրել է «Մոնակոյից» 180 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...