Ռոլան Գարոսում ստուգում են թենիսիստների մարզահագուստը

01:31 22.05.2019

«Ռոլան Գարոսի» կազմակերպիչներն ակնարկել են, որ զգուշանում են Սերենա Ուիլյամսի՝ նախորդ մրցաշրջանի հանդերձանքի կրկնությունից։

Կազմակերպիչները նախապես ծանոթանում են, թե թենիսիստներն ինչ մարզահագուստով են մասնակցելու մրցաշարին և դեռևս արտառոց դեպքեր չեն նկատել։

«Թենիսիստները սկսել են մեզ ներկայացնել, թե ինչ հանդերձանքով են խաղալու՝ ինչ գույներով և դիզայնով։ Մենք չենք պատրաստվում ինչ-որ բան արգելել։ Չենք ցանկանում ապրանքանիշներին խանգարել իրենց աշխատանքի կատարման հարցում, պարզապես նրանք պետք է հասկանան՝ ինչպիսին է մրցաշարի էսթետիկան»,- «Ռոլան Գարոսի» տնօրեն Գի Ֆորժեի խոսքը մեջբերել է Europe 1-ը։

Ավելի վաղ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ջուդիչելին, վերհիշելով ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հանդերձանքը, բավականին կտրուկ մեկնաբանություն էր տվել․

«Նման հանդերձանք այլևս չի ընդունվելու։ Մենք պետք է հարգենք խաղը և այն վայրը, որտեղ այն անցկացվում է»,- ասել էր Ջուդիչելին։

Share |

Լրահոս

Loading...