Ռուդի Գարսիան հայտարարել է Մարսելից հեռանալու մասին

21:32 22.05.2019

«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտարարել է, որ հեռանում է ֆրանսիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Մասնագետը կհեռանա «Մարսելից» ֆրանսիական Լիգա 1-ի 38-րդ տուրի՝ «Մոնպելիեի» հետ մայիսի 24-ին կայանալիք խաղից հետո։

«Որոշել եմ հեռանալ և տեղեկացրել եմ «Մարսելի» նախագահին։ Եթե հետևեի միայն վճռականությանս և բնավորությանս՝ կմնայի, սակայն գերադասում եմ լսել սթափ մտածողությանը, դրա համար պետք է կանգ առնեմ։ Ինչո՞ւ։ Որովետև հավատում եմ այս նախագիծը կարող է աշխատել առանց ինձ»,- Գարսիայի խոսքը մեջբերել է «Մարսելի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ռուդի Գարսիան «Մարսելը» գլխավորել է 2016 թվականին։ Նրա գլխավորությամբ առաջին մրցաշրջանում թիմը զբաղեցրեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ հաջորդ մրցաշրջանում հասավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Աթլետիկոյին»։

Ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ում «Մարսելը» վաստակել է 58 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և զրկվել է եվրագավաթային ուղեգրերից։

Share |

Լրահոս

Loading...