Տոտենհեմը կարող է գնել Սեբալյոսին որպես Էրիկսենին փոխարինող

15:07 22.05.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»:

Այս մասին հայտնում է AS-ը: Լոնդոնյան ակումբը պատրաստ է ձեռք բերել խաղացողին, սակայն կիսապաշտպանը չի շտապում որոշում կայացնել՝ դիտարկելով նաև այլ տարբերակներ:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Սեբալյոսին դիտարկում է որպես Քրիստիան Էրիկսենին փոխարինող: Դանիացին մոտ է «Ռեալ» տեղափոխությանը:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Սեբալյոսին հայտնել է, որ նրա հետ հույսեր չի կապում հաջորդ մրցաշրջանում: Ակումբն, իր հերթին, ցանկանում է կամ վարձավճարով տրամադրել խաղացողին կամ վաճառել տրանսֆերը՝ հետ գնելու առաջնային իրավունքով:

Share |

Լրահոս

Loading...