Ուրալը պարտվեց Ռուսաստանի Գավաթի եզրափակչում

23:00 22.05.2019

Ռուսաստանի «Օլիմպ» Գավաթի խաղարկության եզրափակչում «Լոկոմոտիվը» հաղթեց «Ուրալին»:

Մոսկովյան ակումբը հաղթանակ տարավ 1-0 հաշվով: Միակ գոլը խփել է Բարինովը:

«Լոկոմոտիվը» պատմության մեջ 8-րդ անգամ տիրացավ գավաթին՝ դառնալով ռեկորդակիր այս ցուցանիշով: ԲԿՄԱ-ն Ռուաստանի Գավաթի խաղարկությունում հաղթել է 7 անգամ:

Հավելենք, որ հանդիպմանը «Ուրալի» կազմում հայտավորված է եղել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Մեր ընտրանու խաղացողը, սակայն, չի մասնակցել հանդիպմանը:

Share |

Լրահոս

Loading...