Վարան․Ազարը և Պոգբան կարող են խաղալ Ռեալում

21:34 22.05.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը մեկնաբանել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հավանական տեղափոխությունները «արքայական» ակումբ։ 

«Պոգբա՞ն։ Հրաշալի ֆուտբոլիստների համար մեր թիմում միշտ տեղ կա։ «Ռեալում» մրցակցությունը չափազանց մեծ է։ Կարծում եմ՝ օգոստոսին կտեսնենք, թե ինչ կլինի։

Ինչ վերաբերում է Ազարին, ապա կարող եմ ասել, որ նրան վաղուց եմ ճանաչում։ Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, և ինչպես արդեն նշել էի Պոգբայի պարագայում, նրանց մակարդակի ֆուտբոլիստները կարող են պայքարել մեր թիմում խաղալու համար։ Ազարը հիմա իր կարիերայի լավագույն մարզավիճակում է։ Երբ մենք Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մրցելու էինք Բելգիայի հետ, մենք գիտեինք, որ պետք է հատուկ պլան մշակենք նրան դիմակայելու համար»,-Վարանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական և իսպանական պարբերականները հայտնել էին, որ Եվրոպա լիգայի եզրափակչից հետո Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարելու է Ազարի տրանսֆերի մասին։ Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին։ «Չելսիի» մրցակիցը Լոնդոնի «Արսենալն» է։ 

Share |

Լրահոս

Loading...