Le Parisien․ Զիդանը տրանսֆերների համար 600 միլիոն եվրո կստանա

20:20 22.05.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամռանը նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար ակումբի ղեկավարությունից կստանա 600 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Զիդանին վստահեցրել է, որ ամռանն ակումբը շատ ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում և գնելու է անհրաժեշտ ֆուտբոլիստներին։ Le Parisien-ը գրում է, որ «Ռեալը» չի դադարեցնելու «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը գնելու փորձերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «սերուցքայինները» երկու գործարք համաձայնեցրել են՝ «Պորտուի» պաշտպան Էդեր Միլիտաոյի համար վճարելով 50 միլիոն եվրո, իսկ «Սանտոսի» վինգեր Ռոդրիգոյի համար՝ 45 միլիոն եվրո։

Share |

Լրահոս

Loading...