Չպետք է թույլ տալ Ադրբեջանին սպորտի միջոցով մաքրել իր սարսափելի հեղինակությունը. Amnesty International

14:05 23.05.2019

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի լիգայի եզրափակչին անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ սկսել է ճնշումներ գործադրել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) վրա՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին «սպորտի միջոցով մաքրել մարդու իրավունքների ոլորտում իր սոսկալի հեղինակությունը»:

Այս մասին գրում է Tert.am-ը՝ հղում կատարելով բրիտանական The Guardian պարբերականին:

Կազմակերպության տնօրեն Քեյթ Ալենի խոսքով՝ երկրպագուները, միևնույն է, հետաքրքրությամբ կդիտեն ֆուտբոլային հանդիպումը, սակայն Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների ոտնահարման առումով վատ հեղինակություն ունենալ, քանի որ այնտեղ դաժանաբար թիրախավորվում են լրագրեղներ, բլոգերներ և մարդու իրավունքի պաշտպաններ:

«Որոշ երկրներ ավելի ու ավելի հաճախ են սպորտային բարձր մակարդակի մրցություններն օգտագործում մարդկանց ուշադրությունն իրենց ճնշումային քաղաքականությունից և մարդու իրավունքի ոտնահարումներից շեղելու համար, ինչի ամենաթարմ օրինակը Բաքվում կայանալիք «Արսենալ» - «Չելսի» հանդիպումն է»,- հավելել է Ալենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալի» ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսիի» դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Share |

Լրահոս

Loading...