Հայաստանն այսօր խնդիր ունի՝ մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել. Արթուր Վանեցյան

15:19 23.05.2019

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խնդրեց մարզադաշտ կառուցելու համար տարածք հատկացնել։

Այս մասին գրում է aysor.am-ը:

Վարչապետն ընդգծել է, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։

«Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար», - ասել է վարչապետը։

«Մարզադաշտի հետ կապված մի երկու բան ասեմ. իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», - ասել է Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։

«Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», - նշել է ՀՖՖ նախագահը։

Ամբողջական նյութը` այստեղ:

Share |

Լրահոս

Loading...