Marca. Մոդրիչը կերկարաձգի պայմանագիրը Ռեալի հետ

15:47 23.05.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ելույթները շարունակելու է «սերուցքայինների» կազմում: Այս մասին հայտնի է դարձել Marca-ին:

33-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է եկել ակումբի հետ նոր պայմանագրի հարցում: Այն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականը: Նախկինում նշվում էր, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանիպել է Մոդրիչի հետ ու հայտնել, որ նրա հետ մեծ հույսեր է կապում: Խաղացողն էլ պատասխանել է, որ ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդում:

Հավելենք, որ օրեր առաջ «Ռեալը» նոր պայամանգիր էր կնքել Տոնի Կրոսի հետ:

Share |

Լրահոս

Loading...