Ֆրանսիական խոտածածկ՝ ՖԻՖԱ-ի ստանդարտներին համապատասխան. Վայոց Ձորում հուլիսին 10 խաղադաշտ կբացվի

21:44 23.05.2019

42 մետր երկարությամբ և 22 մետր լայնությամբ խաղադաշտը, որը կառուցվում է Վայոց Ձորի Գլաձոր համայնքում շահագործման կհանձնվի հուլիսին:

Այս մասին այսօր տեղեկացանք ՀՖՖ-ի պատվիրակության հետ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում:

Օգտագործվելու է ՖԻՖԱ-ի ստանդարտներին համապատասխան ֆրանսիական արհեստական խոտածածկ: Խաղադաշտը եզրավորվելու է ցանկապատով, կառուցվելու են նաև հանդերձարաններ:

Այսպիսի խաղադաշտ կկառուցվի Վայոց Ձորի 10 գյուղում, որոնք բոլորն էլ պատրաստ կլինեն հուլիսի սկզբին:

Աշխատանքներն իրականացվում են ՀՖՖ-ի՝ մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակում: Արդեն օգոստոսի սկզբին Հայաստանի տարբեր մարզերում 26 փոքր դաշտ կհանձնվի շահագործման:

Share |

Լրահոս

Loading...