Օբամեյանգ. Սա խայտառակություն է, բայց հարգում ենք Մխիթարյանի որոշումը

15:50 23.05.2019

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է թիմակից Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին չմասնակցելու թեմայի շուրջ:

«Մենք գիտենք, որ սա խայտառակություն է, բայց հարգում ենք Մխիթարյանի որոշումը: Քաղաքական խնդիրների պատճառով նրա համար հեշտ չի լինի այնտեղ մեկնել: Սա մեծ խայտառակություն է, բայց այժմ մենք հաղթելու համար հավելյալ մոտիվացիա ունենք:

Բոլորս ցանկանում ենք վերադառնալ Չեմպիոնների լիգա: Մրցաշրջանի մեկնարկից դա եղել է մեր նպատակը»,- Օբամեյանգի խոսքը մեջբերել է Evening Standard-ը:

«Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: Հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է իտալացի Ջանլուկա Ռոկին, նրան օգնելու են Ֆիլիպո Մելին և Լորենցո Մանգանելին:

Share |

Լրահոս

Loading...