Տոտենհեմը ցանկանում է գնել Ասենսիոյին․ Ռեալի պատասխանը չի ուշացել

19:49 23.05.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հայտնվել է Լոնդոնի «Տոտենհեմի» հետաքրքրությունների շրջանակում։ 

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, «խցանները» ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 23-ամյա իսպանացի ֆուտբոլիստին։ «Արքայական» ակումբի պատասխանը չի ուշացել։ Մադրիդից «Տոտենհեմին» հայտնել են, որ Ասենսիոյի հրաժարագինը, պայմանագրի համաձայն, կազմում է 700 միլիոն եվրո։ 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է Ասենսիոյին տեսնել թիմում գալիք մրցաշրջանում։ Ասենսիոն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ Այս ընթացքում նա հռչակվել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ 

Share |

Լրահոս

Loading...