Բարսելոնան Մաքսի Գոմեսի համար առաջարկում է 25 մլն եվրո. Սելտան ավելին է պահանջում

13:37 23.05.2019

«Բարսելոնան» բանակցություններ է վարում «Սելտայի» ֆուտբոլիստ Մաքսիմիլիանո Գոմեսի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն արդեն մեկնարկային առաջարկ է արել՝ 25 մլն եվրո արժողությամբ: «Սելտան» չի պատրաստվում այդքան գումարի դիմաց բաժանվել իր խաղացողից: Գոմեսի պայմանագրում հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո, սակայն ակումբը դեմ չէ 22-ամյա հարձակվողին բաց թողնել 40 մլն եվրոյի դիմաց:

Գոմեսը Լա Լիգայի արդեն ավարտված առաջնությունում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...