Պաշտոնական. Բարսելոնան 18-ամյա նոր ֆուտբոլիստ ունի. հրաժարագինը` 100 մլն եվրո

16:16 23.05.2019

Կատալոնական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Գրոնինգենի» 18-ամյա ֆուտբոլիստ Լյուդովիտ Ռեիսի տեղափոխության մասին:

Տրանսֆերի արժեքը կազմել է 3.25 մլն եվրո: Ֆուտբոլիստի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր` ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ: Խաղացողի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:

Ռեիսը «Գրոնինգենի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից: Այս մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...