Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպական խաղերին կմասնակցի 9 բռնցքամարտիկով

00:04 23.05.2019

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպական երկրորդ խաղերը, որի շրջանակում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ  հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն արդեն որոշել է հավաքականի կազմը, որը մասնակցելու է տարվա կարևորագույն ստուգատեսերից մեկին:

Ռուդիկ Մկրտչյանի և հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի 9 բռնցքամարտիկ` 8 տղա և 1 աղջիկ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Share |

Լրահոս

Loading...