Բռնցքամարտը կմնա Տոկիո-2020-ի ծրագրում

11:12 23.05.2019

Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաև Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից:

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի կազմակերպմամբ կզբաղվի աշխատանքային խումբ, որը գլխավորել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի անդամ: Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչև մայիս:

Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Share |

Լրահոս

Loading...