Աղբյուր. Գվարդիոլան 4 տարվա պայմանագիր կստորագրի Յուվենտուսի հետ

10:23 23.05.2019

Radio Sportiva-ի լրագրող Ֆեդերիկո Ջենարելին Twitter-ի իր էջում հայտնել է, որ Թուրինի «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզչի կդառնա Խոսեպ Գվարդիոլան:

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի հարցում: Կստորագրվի չորս տարվա պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասիմիմիլանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո լքելու է թուրինյան ակումբը:

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ղեկին է 2016 թվականից: Երեք տարում նա անգլիական ակումբի հետ նվաճել է 6 տիտղոս:

Share |

Լրահոս

Loading...