Ման․ Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի՝ Յուվենտուսը գլխավորելու շշուկներին

18:31 23.05.2019

Այսօր առավորտյան լուրեր տարածվեցին այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չորս տարվա պայմանագիր է համաձայնեցրել Թուրինի «Յուվենտուսի» հետ։ 

Մամուլում տարածված լուրերը կտրականապես հերքվել է «քաղաքայինների» խորհրդի անդամ Ալբերտո Գալասիի կողմից․

«Այդ ամենը լիովին անստույգ տեղեկություն է։ Պեպը ամբողջությամբ կենտրոնացած է իր պայմանագրի և թիմում իր ունեցած դերի վրա։ Լինելով «Սիթիի» խորհրդի անդամ՝ կարող եմ ասել, որ անակնկալի եկա այս նորությունը ընթերցելուց հետո։ Պեպը հայտարարել է, որ ցանկանում է մնալ։ Նա երկու տարվա պայմանագիր ունի ակումբի հետ»,-Գալասիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով Sky Sports Italia-ին։ 

Պեպ Գվարդիոլան գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից։ Իսպանացի մասնագետը ընթացիկ մրցաշրջանում «Սիթիի» հետ նվաճել է Անգլիայի բոլոր երեք տիտղոսները՝ Պրեմիեր լիգան, Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Պեպի թիմը դրամատիկորեն դուրս մնաց պայքարից քառորդ եզրափակչում՝ զիջելով «Տոտենհեմին»։ 

Share |

Լրահոս

Loading...