Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ

13:15 23.05.2019

Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։

Այս մասին ՀՖՖ-ի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում.

«Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 42/22 չափի խաղադաշտը: Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուշադրության կենտրոնում գտնվող խոշորամասշտաբ սոցիալական ծրագրի նպատակն է զարգացնել մասսակայան ֆուտբոլը:

Հայաստանի ողջ տարածքում շեշտը դրվել է գյուղական համայնքների վրա, որտեղ հիմնականում բացակայում են ֆուտբոլով զբաղվելու նույնիսկ տարրական պայմաններ:

Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է նաև, որ Վայոց Ձորի մարզի 10 համայնքներում շինաշխատանքների ավարտից հետո հաջորդը կլինի Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս Ֆուտբոլային ենթակառուցվածքների թարմացման, նորերը ստեղծելու խիստ կարիք կա: Նա հավելել է, որ այս տարի շինաշխատանքներ են սկսվելու ևս երկու մարզերում: Այցի ընթացքում քննարկվել են Վայոց Ձորում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս»,- գրել է Եգանյանը:

Share |

Լրահոս

Loading...